Մենք ներդրում ենք կատարում մեր աշխատակիցների մեջ

Նոր աշխատակիցներրը անցնում են անվճար ուսուցում և վճարովի պրակտիկա։Ադապտացման ծրագիրն օգնում է արագորեն ընկղմվել աշխատանքային պրոցես։

Աշխատավարձ և կարիերա

Կայուն եկամուտ, ժամանակին վճարումներ, կարիերային աճի հեռանկարներ, աշխարհով ճամփորդելու հնարավորություն

Աշխատանքի պայմանները

Կարգավորված գրաֆիկ, ժամանակակից աշխատավայր, աշխատանքի պաշտոնական տեղավորում, սոցիալական երաշխիքներ, հստակ պաշտոնավարման նկարագիր

Հանգիստ

Համատեղ տուրիստական ճամփորդություններ ակտիվ հանգիստ կազմակերպելու Նպատակով, կորպորատիվ մրցաշարեր և բացօթյա մրցույթներ

Ընդլայնում ենք աշխատանքի աշխարհագրությունը

Կառուցի´ր կարիերադ խոշոր ընկերությունում՝ առանց լքելու հարազատ քաղաքդ։Կամ էլ դու´րս արի հարմարավետ զոնայից և մեկնի´ր աշխարհի ցանկացած կետ։Մոսկվա, Սոչի, Վլադիվոստոկ, Թբիլիսի, Սոֆիա և այլ քաղաքներ։

Մեր թիմը միավորում է քաղաքներն ու մարդկանց։

Նատալիա Սբրոդովա

աշխատակազմի ընտրության բաժնի ղեկավար

«Մենք գնահատում ենք ակտիվ, պատասխանատու մարդկանց և օգնում իրացնել իրենց գործնական որակներն այն անձանց, ովքեր պատրաստ են աճելու մեզ հետ: Դրանք կարող են լինել ինչպես փորձառու մասնագետներ, այնպես էլ նորեկներ: Աշխատակցի մեջ մեզ համար կարևոր հատկանիշն աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունն է: Հնարավոր է` մենք սպասում ենք հենց քո ռեզյումեին»:

Բարելավում ենք տաքսու պատվերի ծառայությունը

Մենք աշխատում ենք ստեղծել տաքսի պատվիրելու ամենահարմար և ժամանակակից տարբերակը:Հիմքում մեր բազմամյա փորձն է, սեփական տեխնոլոգիաները և եզակի ծրագրային լուծումները` բջջային հավելված «Maxim» հաճախորդների և Taxsee Driver` վարորդների համար, պատվերների ընդունման և տաքսու աշխատանքի վերլուծության ավտոմատացված ընթացակարգեր, սեփական քարտեզագրման ծառայություն:

Դարձի´ր մեր թիմի մի մասնիկը

Զարգացի´ր շուկայի առաջնորդի հետ միասին։